Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.09.2020 | 00:01

Անզի­ջում հա­կա­ռա­կու­­թյու­նը կրակ է բոր­բո­քում, և ան­զի­ջում կռի­վը ա­ր­յուն է հե­ղում։ Ե­թե կայ­ծի վրա փչես, կբոր­բոք­վի, և ե­թե նրա վրա թքես, կմա­րի. այդ եր­կուսն էլ քո բե­րա­նից են դուրս գա­լիս։ Քսուն և եր­կե­րե­սա­նին թող ա­նիծ­վեն, քան­զի բա­զում խա­ղաղ ապ­րող­ներ կոր­ծան­վե­ցին։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 28. 13-15

Դիտվել է՝ 3287

Մեկնաբանություններ